ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին հաստատող բանկի կարգավիճակ է շնորհել

07.07.2014 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից «Առեւտրի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում Արմսվիսբանկին շնորհվել է հաստատող Բանկի կարգավիճակ:

Այս մասին համաձայնագիրն այսօր ստորագրել են ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը եւ Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը:

«Նոր կարգավիճակում Արմսվիսբանկը կհաստատի արտասահմանյան բանկերի կողմից թողարկվող ակրեդիտիվները եւ երաշխիքները` արտահանողների համար առավել հասանելի դարձնելով առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը»,- ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը

«Այս համաձայնագրով ՎԶԵԲ-ն իր որոշ գործառույթներ վստահում է Արմսվիսբանկին: Մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2010-ին եւ ակտիվ շարունակվում է»,- նշել է ՎԶԵԲ Երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Նա կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ Արմսվիսբանկի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել ՎԶԵԲ-ի կազմակերպած սեմինարներին:

Համաձայնագրով Արմսվիսբանկն ընդգրկվում է այնպիսի առաջնակարգ բանկերի շարքում, ինչպիսիք են UBS Bank-ը, Commerzbank-ը,  Deutsche Bank-ը եւ այլն:

Դիտում՝ 11893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW