Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության օրը, Աղվերանում կազմակերպել էր մրցույթ բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների աշխատակիցների միջեւ, որում առաջին տեղը գրավել է Կոնվերս Բանկի թիմը:Մրցութային հարցաշարում ներառված է եղել 20 հարց ՀՀ աշխատանքային օրենսգրքից, որից յուրաքանչյուրի համար մասնակից թիմերին առաջարկվել է երեք պատասխան ` մեկը ճիշտ, երկուսը` սխալ: Ժյուրիի կազմում ներառված են եղել ՀՀ ԿԲ, վարկային կազմակերպության, ինչպես նաև Արհմիության ներկայացուցիչներ:Մրցույթի արդյունքում հավասար միավորներով` յուրաքանչյուրը երկուական սխալով, առաջին տեղի համար պայքարել են Կոնվերս Բանկի եւ Հայէկոնոմբանկի թիմերը: Լրացուցիչ հարցին ճիշտ է պատասխանել Կոնվերս Բանկի թիմը` դառնալով մրցույթի հաղթող:Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Հայէկոնոմբանկի, իսկ երրորդ տեղը` Հայինկասացիայի թիմը:Մասնակցել են նաեւ Անելիք Բանկը, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արցախբանկը, Գլաձոր վարկային կազմակերպությունը:«Միջոցառման նպատակն էր ի հայտ բերել համակարգի աշխատակիցների իրազեկվածությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի խնդրահարույց հարցերի շուրջ: Շատ կարեւոր է, երբ աշխատակիցը իրազեկված է իր իրավունքների մասին, ինչի շնորհիվ կարող է ավելի անհոգ ու վստահ աշխատել»,-ասել է Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության նախագահ Լաուրա Հակոբյանը: Նա նշել է, որ հետագայում կազմակերպելու են դասընթացներ այն բանկերի եւ կազմակերպությունների համար, որտեղ իրազեկվածության մակարդակն այնքան էլ բարձր չի եղել:Լաուրա Հակոբյանը նշել է, որ մրցութային մասնակցելու համար դիմել են բոլոր բանկերին եւ ֆինանսական կազմակերպություններին: Tweet Դիտում՝ 3875