Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում եւ վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով: Մասնավորապես, բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչեւ 100 հազ. դրամ: Ինչպես հայտնել են բանկում, «այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ»:Բանկի 49 մասնաճյուղերում տեղադրված են TelCell վճարային տերմինալներ, որոնց միջոցով կարելի է կատարել բանկային գործարքներ հաշված րոպեների ընթացքում:ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային/քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը TelCell տերմինալների միջոցով կատարվում է առցանց երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից 19-ը, շաբաթ օրը` ժամը 9-ից 18-ը: Մնացած օրերին եւ ժամերին կատարված գործարքներն իրականացվում են հաջորդ բանկային օրը` ժամը 9:00-ին: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն: Tweet Դիտում՝ 4481