ՀԲ-ն հաստատեց $ 90 մլն փոխառության տրամադրումը Հայաստանին

03.07.2014 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց $ 50 մլն փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:  

Ծրագրի նպատակն է ամրապնդել ՀՀ կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում:  

«Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են  սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաեւ մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որեւէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը եւ կհանգեցնի աճի հետագծի իջեցմանը: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում եւ բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա», - ասված է ՀԲ հաղորդագրության մեջ:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $ 59.54 մլն, որից $ 9.54 մլն դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը:

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է նաեւ $ 40 մլն փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը եւ հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարեւորություն ունեցող երեք ենթակայանների` Հաղթանակի, Չարենցավան-3-ի եւ Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է $ 50 մլն, որից $ 10 մլն-ը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը:

Դիտում՝ 3114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW