ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է 3 մարզային մասնաճյուղ

02.07.2014 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախօրեին երեք մասնաճյուղ է վերաբացել Սպիտակում, Ստեփանավանում եւ Ալավերդիում,  համապատասխանաբար` «Սպիտակ», «Ստեփանավան» եւ «Թումանյան»:

Սպիտակում` Քաղաքային հրապարակ, Ուղիղ կամար 1,  Ստեփանավանում` Գ. Նժդեհի 9 եւ Ալավերդիում` Ջրավազանի 2/5  հասցեներում վերաբացված մասնաճյուղերն ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել  են` համապատասխանեցվելով ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին եւ բրենդին:

Վերանորոգման աշխատանքներից բացի` մասնաճյուղերում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանն ուղղված միջոցառումներ: Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի:

Մասնաճյուղերի վերաբացմանը ներկա են եղել ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք:

Ստեփանավանի մասնաճյուղի վերաբացմանը ներկա է եղել նաեւ «Լիարժեք կյանք» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը: 2012 թ.-ին ՎՏԲ Հայաստան Բանկը ՀԿ-ին էր նվիրաբերել Ստեփանավանում գտնվող իր հանգստյան տունը: Մասնաճյուղի բացման կապույտ ժապավենի կտրումը վստահվել էր  ՀԿ նախագահին, ով, իր հերթին, շնորհավորագիր է հանձնել մասաճյուղի կառավարիչ Անդրանիկ Գալստյանին:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր հաճախորդների հարմարավետությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից օգտվելիս: Այդ նպատակով ոչ միայն ապահովում ենք մեր ներկայությունը Հայաստանի բոլոր շրջաններում, այլեւ ձգտում ենք մեր մասնաճյուղերում ստեղծել հարմարավետ  պայմաններ: Մարզերի վերանորոգված մասնաճյուղերում, ինչպես եւ մայրաքաղաքի մասնաճյուղերում, տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի թե Երեւանի եւ թե մարզերի մասնաճյուղերում կատարված աշխատանքի արդյունքներն արդեն նկատելի են: Սրանում կարելի է համոզվել թե հաճախորդներից ստացած դրական հետադարձ կապի եւ թե սպասարկման մակարդակը ստուգող գաղտնի վերլուծությունների միջոցով»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Դիտում՝ 6137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW