Հայբիզնեսբանկն ամփոփել է հունիսի 1-ից 30-ը հայտարարած «Երեխաների միամսյակ»-ի շրջանակներում իրականացված միջոցառումները: Մասնավորապես, բանկի կողմից ցուցաբերված ֆինանսական աջակցությամբ հունիսի 2-ին «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ անդամները կազմակերպեցին մոտ 90 երեխաների այցը մանկական սրճարան:Հունիսի 18-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացվեց Հայբիզնեսբանկի կողմից կապիտալ վերանորոգված, կահավորված եւ բժշկական սարքավորումներով հագեցված ցերեկային ստացիոնար սենյակն ու դրան հարող միջանցքը: Բանկն իր աշխատակիցների երեխաների մասնակցությամբ պատրաստեց «Բանկը երեխաների աչքերով» տեսաֆիլմը:Ս.թ. հունիսի 30-ին տեղի ունեցավ բաց դռների օր «Մանկիկ» ժամկետային ավանդ ներդրած հաճախորդների 8-12 տարեկան երեխաների համար, որի ընթացքում մատչելի կերպով անցկացվեց ուսուցողական էքսկուրս բանկի եւ բանկային գործի վերաբերյալ:Իսկ հուլիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Հայբիզնեսբանկում մեկնարկում է նոր ակցիա՝ կրկին երեխաների համար: Մասնավորապես, բոլոր նրանք, ովքեր դոլարով կամ դրամով կներդնեն «Մանկիկ» ժամկետային ավանդ, հնարավորություն կունենան ստանալ եռամսյակը մեկ կապիտալացվող՝ դրամով մինչեւ 15,5%-ի, իսկ դոլարով՝ մինչեւ 9.2%-ի հասնող տոկոսագումարներ: Ընդ որում՝ նվազագույնը 30,000 դրամ կամ $100 գումարի չափով ավանդը ներդրվում է մինչեւ 2 տարի ժամկետով: «Հայբիզնեսբանկը շնորհակալություն է հայտնում «Երեխաների միամսյակ» ծրագրում մասնակցություն ունեցած բոլոր հաճախորդներին, գործընկերներին եւ աշխատակիցներին՝ վստահեցնելով, որ միասին կարող ենք կերտել ապագայի հուսալի ճանապարհ»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2025