ԿԲ-ն ուղեցույց է կազմել նոտարների եւ ժառանգների համար

01.07.2014 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է «Բանկերի կողմից նոտարներին եւ ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման ուղեցույցը»:

Ուղեցույցի նպատակն է բանկերի կողմից նոտարներին եւ ժառանգներին բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրման վերաբերյալ գործընթացները հերթական քայլերով ներկայացնելն է:

Ըստ ուղեցույցի,  ժառանգության գործով շահագրգիռ անձ են համարվում մահացած անձի՝ երեխաները, ամուսինը, ծնողները, թոռները, ազգականները, ինչպես նաեւ անձինք, ովքեր մահացածի ազգակիցները կամ հարազատները չեն, սակայն ենթադրում են, որ կարող են մահացած անձից կտակել նրա գույքը կամ դրա մի մասը:  

Ուղեցույցը կիրառելի է ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ Հայաստանից դուրս ապրող անձանց համար:  

Ուղեցույցը կազմված է հայերեն, ինչպես նաեւ արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն եւ ռուսերեն լեզուներով (օտար լեզուներով ուղեցույցը հասանելի է այստեղ):

Դիտում՝ 3503
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW