Հայբիզնեսբանկը նախօրեին բանկի գլխամասային գրասենյակում հյուրընկալել էր ռուսաստանյան Ֆորա-Բանկի ղեկավարներին:Գործնական հանդիպման ընթացքում Ֆորա-Բանկի 12 ղեկավար անձանցից կազմված պատվիրակության հետ քննարկումներ ծավալեցին Հայբիզնեսբանկի Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը եւ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:Երկու բանկերի ղեկավարները քննարկեցին իրենց երկրների բանկային համակարգի ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ՝ փոխշահավետ համագործակցության հիմքերի ստեղծման նպատակով ներկայացրին իրենց ղեկավարած բանկերի կողմից մատուցվող ծառայություններն ու մրցակցային դիրքերը համակարգում:Արսեն Միքայելյանը Ֆորա-Բանկի Վարչության նախագահ Սերգեյ Բալակինին եւ պատվիրակության այլ անդամներին ներկայացրեց բանկերի միջեւ հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են համատեղ քարտային բիզնեսի զարգացմանը, թղթակցային հաշիվների բացմանը, միջազգային դրամական փոխանցումներին, առեւտրի ֆինանսավորմանը եւ համատեղ վարկավորման ծրագրերի ներդրմանը:Այսօր Ֆորա-Բանկը ՌԴ 20-ից ավելի խոշոր քաղաքներում մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ՝ համագործակցելով արտասահմանյան տարբեր բանկերի հետ: «Հայաստանյան բանկային համակարգում ռուսաստանյան բանկի համար առավել հետաքրքրական է համագործակցությունը Հայբիզնեսբանկ հետ», - նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2392