Հայէկոնոմբանկն ամփոփել է 2013թ. գործունեությունը
27.06.2014 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայէկոնոմբանկ

Այսօր կայացել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. գործունեության արդյունքները:
Ինչպես հայտնել են Հայէկոնոմբանկում, «2013թ. բանկի համար նշանավորվել է «կարեւոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով եւ միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության խորացմամբ եւ ընդլայնմամբ»:
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում բանկը ստացել է ISO/IEC 27001:2005 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) հավաստագիր: «MoneyGram» վճարահաշվարկային համակարգը բանկին շնորհել է «Գերազանցության որակ»՝ երկարաժամկետ եւ արդյունավետ համագործակցության հավաստագիր: Անցած տարվա ընթացքում գործարկվել է «Հրազդան-Միկրո» մասնաճյուղը:
2013թ. բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2012 թ-ի նկատմամբ աճել են.
- ընդամենը ակտիվներ՝ 16.1%-ով,
- հաճախորդներին տրված վարկեր՝ 21.9%-ով,
- հաճախորդների նկատմամբ պարտավորություններ՝ 22.5%-ով, որից` ժամկետային ավանդներ՝ 36.1%-ով, ցպահանջ ավանդներ՝ 7.7%-ով,
- ընդհանուր կապիտալ՝ 17%-ով,
- շահույթ՝ 2.1 անգամ,
- հաճախորդներ՝ 13.9%-ով:
Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են՝ ոսկու ստանդարտացված ձուլակտորների ապառիկ վաճառքը, «Golden Money Transfer» վճարահաշվարկային համակարգով փոխանցված գումարները շահառուներին առաքելու ծառայությունը, «VISA Classic Plus» քարտերի թողարկումը` վարկային գծի առավել շահավետ պայմաններով, սոցիալական փաթեթի հաշիվների սպասարկումը եւ այդ հաշիվներին չվերականգնվող վարկային գծերի տրամադրումը:
Հաշվետու ժամանակաշրջանն արդյունավետ էր նաեւ պլաստիկ քարտերով ծառայությունների ընդլայնման առումով: Զբաղեցնելով ԱՐՔԱ պլաստիկ քարտերի շուկայի զգալի հատվածը` տարվա ընթացքում տրվել է մոտ 31,900 տեղական եւ միջազգային քարտ` հասցնելով դրանց ընդհանուր քանակը մոտ 153,700-ի:
Հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 36.1%-ով, բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակն աճել է 13.9%-ով, որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է 123.7 հազ.:
«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին Խորհրդի նախագահ է վերընտրվել Սարիբեկ Սուքիասյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: