Անելիք Բանկի ավանդատուները կմասնակցեն դեպի Եգիպտոս 2 ուղեգրերի խաղարկությանը

26.06.2014 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի ավանդատուներն օգոստոս ամսին կմասնակցեն դեպի Հուրգադա (Եգիպտոս) 2 անձի համար նախատեսված 2 ուղեգրերի խաղարկությանը` հնարավորություն ընձեռելով խաղարկության հաղթողներին 7-օրյա հանգիստ անցկացնել Կարմիր ծովի հանգստավայրերից մեկում:

Խաղարկությանը կմասնակցեն ս.թ. հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ 500 հազար դրամ, 1000 ԱՄՆ դոլար կամ եվրո նոր ավանդ ներդրած կամ գործող ավանդը համալրած բոլոր ավանդատուները:

«Անելիք Բանկն իր տարբեր ավանդատեսակներից օգտվող ավանդատուների համար բազմիցս իրականացրել է ակցիաներ, որոնք նրանց ուղեգրեր շահելու հնարավորություն են տվել: Այս անգամ որոշվեց նման հնարավորություն ընձեռել մեր բոլոր ավանդատուներին եւ սրանով հաճելի անակնկալ մատուցել վերջիններիս: Կարծում եմ, շահող ավանդատուները կկտրվեն առօրյա հոգսերից եւ կանցկացնեն հիանալի հանգիստ Կարմիր ծովի ափին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:


Դիտում՝ 6519
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW