Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 4% աճ է գրանցել:Այս մասին վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:2014թ. հունվար-մայիսին նախորդ տարվա նկատմամբ 5.4% աճ է գրանցվել գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալում, 5.1%-ով աճել է առեւտրի շրջանառությունը, 3.1%-ով` ծառայությունների ծավալը: Սպառողական գների ինդեքսում նկատվել է 4.4%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսում` 7.9% աճ: Միջին ամսական աշխատավարձը նշված ժամանակահատվածում աճել է 6.7%-ով, արտաքին առեւտրի շրջանառությունը` 2.3%: Արտահանման ծավալն աճել է 3.2%-ով, ներմուծումը` 2%-ով:Հատկապես դանդաղ աճ է նկատվել շինարարության` 0.5%, ինչպես նաեւ արդյունաբերական արտադրանքի եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում՝ երկուսի դեպքում էլ կազմելով 0.2%: Tweet Դիտում՝ 1718