Կոնվերս Բանկը ներկայացրել է mConverse`առաջին մոբայլ բանկը Հայաստանում

20.06.2014 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում մեկնարկած Digitec Բիզնես Ֆորումին Կոնվերս Բանկը ներկայացրել է ՏՏ կողմնորոշվածություն ունեցող մի շարք նոր պրոդուկտներ եւ ծառայություններ:

Ինչպես հայտնել են բանկում, դրանց շարքում են առցանց գնումների եւ վճարումների համար նախատեսված Visa Virtual քարտը, էլեկտրոնային առեւտուրը հայաստանյան ընկերությունների համար ավելի բաց եւ հեշտ դարձնող eCommerce համակարգն ու «տարվա ամենասպասված եւ կարեւոր ՏՏ նորությունը՝ առաջին մոբայլ բանկ հավելվածը Հայաստանում»:

«mConverse-ը մոբայլ բանկային գործարքներ եւ մոբայլ առեւտուր կատարելու բոլորովին նոր համակարգ է՝ նախատեսված Կոնվերս Բանկի հաճախորդների համար: mConverse համակարգի միջոցով կարելի է կառավարել հաշիվները Կոնվերս Բանկում, իրականացնել փոխանցումներ, ստուգել արտարժույթի փոխարժեքներն ու կատարել կոմունալ վճարումներ:

Այս ամենի համար հատուկ ստեղծվել է պարզ եւ ինտուիտիվ հարմար ինտերֆեյս, որի շնորհիվ բոլոր գործարքները կատարվում են առավել արագ: mConverse հավելվածը iOS կամ Android սմարտֆոնին բեռնելուց եւ հավելվածում գրանցվելուց հետո այն կարելի է օգտագործել նաեւ համակարգչից:

mConverse մոբայլ հավելվածը նոր էջ է առցանց վճարումների պատմության մեջ: Շնորհիվ mConverse-ի կարելի է վճարել գնված ապրանքների եւ ստացած վճարումների դիմաց՝ օգտագործելով ընդամենը սմարտֆոնն ու մոբայլ հավելվածը: Վճարումները հնարավոր է կատարել ցանկացած տեղում եւ ցանկցած ժամանակ:

mConverse-ը լուրջ խթան է Հայաստանի գործարարների համար: Այժմ վաճառակետերը նույնպես կարող են օգտվել mConverse մոբայլ բանկ համակարգից՝ վճարումներն ընդունելու եւ վճարման հանձնարարականները (payment order) հաճախորդի հենց հավելվածին ուղարկելու համար: Հանձնարարականը կարելի է ուղարկել բջջային հեռախոսահամարով, mConverse-ում յուրաքանչյուր օգտատիրոջ համար գեներացվող QR կոդը սքան անելով կամ NFC անլար կապի միջոցով: Գումարը կփոխանցվի վաճառողի Կոնվերս Բանկում բացված հաշվին՝ վճարման հանձնարարականը գնորդի կողմից հաստատելուց անմիջապես հետո:

Բացի մոբայլ բանկի գլխավոր ֆունկցիաներից, mConverse-ով հնարավոր է տեղեկանալ արտարժույթի փոխարժեքներից եւ մոտակայքում եղած Կոնվերս Բանկի մասնաճյուղերից եւ բանկոմատերից՝ քարտեզի վրա:

mConverse համակարգը կիրառում է վերջին սերնդի շարժական կապի եւ ինտերնետ անվտանգության ստանդարտները՝ հավասարապես պաշտպանելու գործարք կատարող երկու կողմերին: Այս համակարգը հիմնված է DOOCAT մոբայլ բանկ եւ մոբայլ առեւտուր սպասարկող պլատֆորմի վրա, որը նախագծվել եւ մշակվել է Gallery Systems ընկերության կողմից», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3090
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW