ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է գերմանական KFW բանկի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Ռոլանդ Զիլերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ղեկավար Դագմար Բոթին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի ուղեկցությամբ: Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ «Գերմանիայի հետ համագործակցությունն առանձնակի տեղ է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում, եւ, որ կառավարությունն ամեն ինչ անելու է երկու երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների ընդլայնման համար»:Հովիկ Աբրահամյանը եւ Ռոլանդ Զիլերն անդրադարձել են KFW-ի ֆինանսավորմամբ իրականացվելիք Կապսի ջրամբարի կառուցապատման աշխատանքներին` հույս հայտնելով, որ արդեն այս տարվա սեպտեմբերին կստորագրվի համապատասխան վարկային պայմանագիրը, ինչը հնարավորություն կտա իրագործել ծրագիրը:Հանդիպման ընթացքում վարչապետը նշել է, որ «Գերմանիայի հետ կողմերը կարեւորել են նաեւ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը, որը եւս նախատեսվում է իրականացնել KFW բանկի աջակցությամբ»:Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ տարբեր ոլորտներում հայ-գերմանական համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության եւ KFW բանկի համագործակցությամբ նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 1857