«Որոշումներ կայացնելիս երբեք հաշվի չենք առնում քաղաքական իրադրությունը, քանի որ հետաքրքրված ենք թիրախային խմբերով եւ ծառայում ենք միկրո եւ փոքր բիզնեսի աջակցությանը` անկախ տվյալ երկրի քաղաքական իրավիճակից»: Այս մասին այսօր հայտարարել է Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (EFSE) խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը՝ պատասխանելով հարցին, թե որքանով Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությունը կարող է հետագայում ազդել Հայաստանի հարցում EFSE-ի կողմից որոշումների կայացման վրա:«Մեր պահանջարկն առաջ է շարժվում ֆինանսական սեկտորի վրա հիմնվելով: Երբ բանկերը, վարկային կազմակերպությունները դիմում են մեզ՝ վերլուծում ենք նրանցից ստացված դիմումները, ինչպես նաեւ հաշվի առնում, թե որքանով է լավ սպասարկվում մեզ հետաքրքրող թիրախային լսարանը»,- նշել է Մոնիկա Բեկը այսօր Երեւանում մեկնարկած EFSE-ի տարեկան հանդիպման շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, անդրադառնալով EFSE-ի կառուցվածքում ստեղծված ՀՀ դրամով ներդրումների պատուհանի նոր սկզբունքին, ասել է. «Մեր ներդրած յուրաքանչյուր 1 դրամի դիմաց 12-13 անգամ ավելի շատ վարկավորում է ուղղվում դեպի Հայաստանի տնտեսություն: Սկզբում գործել է 1/7-ի դիմաց պայմանավորվածությունը, սակայն Գերմանիայի դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը որոշել է մասնակցել այս նորարարությանը` ներդնելով 5 մլն եվրո, ինչը թույլ տվեց ուղղել այդ միջոցները դեպի մեր տնտեսություն»: «EFSE-ն մեր ներդրումների դիմաց միջազգային շուկաներից հավելյալ ներդրումներ բերելու հնարավորություն է ընձեռում»,- եզրափակել է Ներսես Երիցյանը: Tweet Դիտում՝ 1471