ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը EFSE-ից $15 մլն-ին համարժեք վարկ է ստացել

18.06.2014 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը (EFSE) ստորագրել է առաջին պայմանագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ազգային արժույթով փոխառություն հատկացնելու մասին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ EFSE-ի միջեւ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր՝ այս օրերին Երեանում ընթացող EFSE-ի ամենամյա հանդիպման շրջանակներում:

Նախատեսվում է, որ $15 մլն-ին համարժեք դրամով վարկը կնպաստի բանկի առաջատար դիրքերի հետագա ամրապնդմանը` ընդլայնելով շուրջ 10 000 միկրո եւ փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունները՝  ներառյալ գյուղարտադրություններին եւ ֆերմերներին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն ու EFSE-ն սկսել են համագործակցությունը 2013 թ-ին, երբ հիմնադրամը բանկին 2 վարկ տրամադրեց Հայաստանում միկրո եւ փոքր բիզնեսի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

«Ընդլայնելով ներկայությունը գյուղական շրջաններում՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիանալի գործընկեր է հանդիսանում EFSE-ի համար Հիմնադրամի առաքելությունը ՀՀ ողջ տարածքում իրականացնելու համար: Այսօր մենք ուրախ ենք ազգային արժույթով երկարաժամկետ վարկ տրամադրել բանկին՝ տեղի ֆերմերներին եւ ձեռնարկատերերին աջակցելու համար»,- ասել է EFSE-ի Տնօրենների խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը:

«Մենք ուրախ ենք խորացնել մեր համագործակցությունը Հարավարեւելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի հետ՝ փոխառություն ստանալով դրամով: Այդ գործարքը թույլ կտա ավելացնել փոքր եւ միջին բիզնեսին տրամադրվող մեր միջոցները՝ թե քաղաքների, թե գյուղերի բնակիչներին վարկեր տրամադրելու համար՝ դրանով իսկ խթանելով երկրի տնտեսական զարգացումը»,- իր հերթին նշել է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:  


Դիտում՝ 1928
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW