Կոնվերս Բանկը գործարկում է վիրտուալ քարտ առցանց գնումների եւ վճարումների համար

17.06.2014 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 20-21 կայանալիք Digitec բիզնես-ֆորումին Կոնվերս Բանկը կներկայացնի ՏՏ պրոդուկտների եւ ծառայությունների զարգացմանն ուղղված իր նոր ռազմավարությունը, ներառյալ էլեկտրոնային առեւտրի համար նախատեսված նորոգույն լուծումներ:

Ինչպես հայտել են բանկում, դրանցից մեկը Visa Virtual Account-ն է, որը հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ եւ վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերի հետ կապված ռիսկերից: Ֆիզիկական քարտի փոխարեն յուրաքանչյուր հաճախորդ ստանում է առցանց հաշիվ եւ քարտային տվյալներ, որոնք կարելի է ներմուծել ինտերնետ խանութներում:

Visa Virtual Account-ի սպասարկման վճարը 3 տարվա համար կազմում է 1000 դրամ: Կառավարել վիրտուալ քարտը կարելի է ինտերնետ բանկինգի միջոցով` կատարելով փոխանցումներ եւ դիտելով շարժերն ու մնացորդները: Քարտային տվյալները կարելի է նաեւ գրանցել ArCa.am համակարգում, կոմունալ եւ այլ վճարումներ առցանց կատարելու համար:

Կոնվերս Բանկի ներկայիս հաճախորդները վիրտուալ քարտ կարող են ձեռք բերել առանց բանկ այցելելու. հայտի ձեւն առկա է Կոնվերս Բանկի կայքում եւ ֆեյսբուքյան էջում:  Վիրտուալ քարտի համարը, հաճախորդի անունն ու ազգանունը, ինչպես նաեւ վավերականության ժամկետը պարունակող տվյալները հաճախորդին ուղարկվում են առցանց:

Դիտում՝ 2355
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW