Երեւանում այսօր կայացել է «Եվրասիական Տնտեսական Միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման համար ՀՀ արդյունաբերողների ու գործարարների նախապատրաստման խնդիրները» թեմայով համաժողով:Համաժողովի ընթացքում քննարկվել են տեխնիկական կանոնակարգերի եւ դրանց համապատասխան ստանդարտների բազայի մշակման գործընթացներում արդյունաբերողների փոխգործակցության մի շարք խնդիրներ, ներկայացվել է տվյալ ոլորտում ՌԴ փորձը, ԵՏՄ անդամ երկրներում տեխնիկական կանոնակարգման տեղեկատվական ապահովման համակարգերը:ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը նշել է, որ 2015-ի հունվարի 1-ից անցում է կատարվելու տեխնիկական կանոնագրերին. «Ներկայումս ՀՀ-ում գործում է թվով 76 տեխնիկական կանոնագիր, իսկ միության շրջանակներում դրանց թիվը 34-ն է»,-ասել է փոխնախարարը եւ փարատել մտավախությունը, թե ՄՄ տեխնիկական կանոնագրերը կարող են խոչընդոտ հանդիսանալ հայկական արտադրանքը ԵՄ անդամ երկրներ արտահանելու համար:ՌԴ տեխնիկական կանոնակարգման եւ չափագրության դաշնային գործակալության պետի տեղակալ Ֆյոդոր Բուլիգինը նկատել է, որ «չորրորդ երկրի մասնակցությունը խթան կարող է լինել Միության զարգացման համար` միաժամանակ նպաստելով նաեւ տվյալ երկրի տնտեսական զարգացմանը»: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ արտադրողներն ու բիզնես գործունեություն ծավալողները «պատրաստ են մտնել ԵՏՄ եւ ունակ են մրցունակ լինել Միության շուկաներում»:Նրա փոխանցմամբ, գործընթացից ՀՀ արտադրողներին որեւէ վտանգ չի սպառնում. «Մինչ այդ էլ մեզանում գործում էին կանոններ, որոնք ընդունված էին ողջ ԱՊՀ տարածքում, արմատական փոփոխությունների կարիք չի եղել, չի լինի նաեւ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնելու կարիք: Ընդամենը պետք է ժամանակ տրամադրել դրանց տեղայնացման համար»,- ասել է նա: Միջոցառման շրջանակներում ՀՀ տնտեսության որոշ գերակա ճյուղերի` գինեգործության, կոնյակագործության, սննդի արդյունաբերության, շինարարության ոլորտների ներկայացուցիչների համար կազմակերպվել են կլոր սեղաններ: Tweet Դիտում՝ 1354