Անելիք Բանկը ներդրել է «Ճամփորդական» նոր վարկատեսակ

13.06.2014 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ներդրել է «Ճամփորդական» նոր վարկատեսակ՝  մինչեւ 1,5 մլն դրամ արժողությամբ ուղեգրային փաթեթներ ձեռք բերելու նպատակով, առավելագույնը 2 տարի մարման ժամկետով:

Բանկը համագործակցում է մի շարք տուրիստական գործակալությունների հետ եւ նախատեսում է առաջիկայում էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակները:

«Ինչպես հայտարարել էինք տարեսկզբին, բանկը շարունակելու է ներդնել նոր «Պարզ-արագ» մանրածախ պրոդուկտներ` վարկատեսակներ, ավանդատեսակներ եւ բանկային այլ գործիքներ: Վստահ եմ, որ մեր հաճախորդների մոտ մեծ հետաքրքրություն կառաջացնեն «Ճամփորդական» վարկերը եւ հնարավորություն կտան հաճախորդներին իրենց հանգիստը կազմակերպել նախընտրելի վայրում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը՝ ավելացնելով, որ վարկի ձեւակերպումը կատարվելու է առավելագույնս արագ եւ առանց ավելորդ թղթաբանության:

Դիտում՝ 1915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW