Երեւան, 22 հունիսի, / ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Ռուսական բջջային օպերատոր “MTS”-ը հաղթահարել է “ԱրմենՏել”-ի բաժնետոմսերի 90 %-ը վաճառելու նպատակով հունական OTE-ի կողմից հայտարարված մրցույթի առաջին փուլը: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում այսօր ասել է “MTS”-ի մամլո քարտուղար Կիրիլ Ալյավդինը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ՙվերջնական հայտը մենք դեռ չեն ներկայացրել՚: “Վիմպելկոմ” ընկերության մամլո քարտուղար Յուլյա Օստրոուխովան ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցազրույցում նախընտրել է չխոսել այն մասին, թե արդյո՞ք “Բիլայն” բջջային օպերատորը հաղթահարել է որակավորման փուլը, թե ոչ` նշելով, որ “այս տեղեկատվությունը փակ բնույթ է կրում”: Tweet Դիտում՝ 8483