2014թ. I-ին եռամսյակում շահույթով է աշխատել 15, վնասով` 7 բանկ

11.06.2014 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած` 2014-ի առաջին եռամսյակի վերաբերյալ  «ԿԲ բանբեր» հաշվետվության համաձայն, տարվա ընթացում ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթը, ըստ վերահսկողական հաշվետվության հաշվարկի, կազմել է 7.7 մլրդ դրամ:

Նշված ժամանակահատվածում բանկային համակարգի շահութաբերությունն ըստ ակտիվների (RoA) կազմել է  1.1%,  շահութաբերությունն ըստ կապիտալի (RoE)` 6.8%: 2014-ի առաջին եռամսյակում շահույթով է աշխատել 15, իսկ վնասով` 7 բանկ:

Տարվա ընթացում բանկային համակարգի զուտ շահույթը, հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համաձայն, կազմել է 9.1 մլրդ դրամ:

ՀՀ Կենտրոնական բանկին ներկայացված հաշվետվությունների համաձայն, բանկային համակարգի համախառն եկամուտներն ու համախառն ծախսերը 2014-ի առաջին եռամսյակում կազմել են, համապատասխանաբար, 136.7 մլրդ եւ 126.4 մլրդ դրամ: Տոկոսային եկամուտների գերակշիռ մասը` 84.6 %-ը, բաժին է ընկել տնտեսության տրամադրված վարկերից ստացված եկամուտներին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ են ունեցել միջնորդավճարներից ստացած եկամուտները եւ արտարժույթի առք ու վաճառքից ստացված եկամուտները, համապատասխանաբար, 44.4% եւ 17.1%:

Տոկոսային ծախսերում մեծ տեսակարար կշիռ են շարունակել ունենալ ժամկետային ավանդների գծով տոկոսային ծախսերը`58.4%, ինչպես նաեւ առեւտրային բանկերից եւ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների գծով տոկոսային ծախսերը` 17%: Ոչ տոկոսային ծախսերում 49.2%-ով տեսակարար կշիռը բաժին է ընկել աշխատողների աշխատավարձերին եւ դրան հավասարեցված այլ վճարներին:

Բանկային համակարգի ընդհանուր զուտ մասհանումների մեծությունը հաշվետու եռամսյակում կազմել է 11.4 մլրդ դրամ:

2014-ի մարտի 31-ի դրությամբ, ՀՀ տարածքում գործում է 21 առեւտրային բանկ 489 մասնաճյուղով եւ մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը):

Դիտում՝ 2807
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW