ՀՀ առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները (ՎԿ) 2014-ի առաջին եռամսյակում արտաքին աշխարհից ներգրավել են $425.5 մլն-ի վարկային միջոցներ, իսկ նախկինում ձեռքբերվածի դիմաց կատարվել են $475.6 մլն-ի հիմնական գումարի մարումներ:Այս մասին վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հրապարակած՝ 2014-ի առաջին եռամսյակի «ԿԲ Բանբերը»:Հրապարակման համաձայն, ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների վարկային պարտավորություններն արտաքին աշխարհի նկատմամբ 2014թ. առաջին եռամսյակի վերջին կազմել են $1 մլրդ 154.4 մլն` նախորդ եռամսյակի վերջի $1 մլրդ 209.6 մլն-ի փոխարեն:Հաշվետու ժամանակում վարկային մուտքերի 5.6%-ն երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում երկարաժամկետ վարկային մուտքերի 29.3%-ը ստացվել է Լատվիայից, 11.5%-ը` Լյուքսեմբուրգից, իսկ 44.4%-ը` միջազգային կազմակերպություններից: 2014-ի առաջին եռամսյակի վերջին առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիմնական վարկատուներն են եղել՝ Ռուսաստանը, որի տեսակարար կշիռն ամբողջի մեջ կազմել է 16.5%, Լյուքսեմբուրգը` 12.5%, Նիդեռլանդները` 7.6%, իսկ վարկերի մոտ 37.5%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:2014-ի առաջին եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի նկատմամբ աճ է գրանցել` կազմելով 5.9%: Արտաքին վարկերի մոտ 48.4%-ը լողացող(LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է, միջին ժամկետայնությունը` 4.3 տարի: Աճ է գրանցվել կարճաժամկետ վարկերի տեսակարար կշռում` կազմելով ներգրավված վարկերի 10.8%-ը: Tweet Դիտում՝ 2075