Արդշինինվեստբանկը հայտարարել է Visa Individual քարտի թողարկման մասին

09.06.2014 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը սկսել է ամբողջովին անհատական դիզայնով՝ Visa Individual առաջին բանկային վճարային քարտի թողարկումը:

«Visa Individual քարտի դիմային մասը կարող է ամբողջովին ձեւավորված լինել քարտապանի նախընտրությամբ` դարձնելով այն ինքնատիպ եւ անկրկնելի: Սա մեր յուրաքանչյուր հաճախորդին հնարավորություն կտա ընդգծելու իր անհատականությունը եւ ինքնուրույն ստեղծելու իր տրամադրությունը»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Այսուհետ Արդշինինվեստբանկի հաճախորդները հնարավորություն ունեն տեղադրելու կյանքի հիշվող եւ անմոռանալի պահերի, սիրելի եւ հարազատ մարդկանց լուսանկարն իրենց իսկ բանկային քարտի վրա:

«Բանկի պաշտոնական կայքում ինտեգրված համակարգը հնարավորություն կտա հաճախորդներին ինտերնետային ցանցի միջոցով տնային պայմաններում ներբեռնել իրենց նախընտրած լուսանկարը կամ համակարգում տեղադրված պատկերների հարուստ արխիվից ընտրել իրենց կողմից առավել հավանածը Visa Individual քարտի դիմային մասին պատկերելու համար: Արդշինինվեստբանկը հանդիսանում է առաջատարներից մեկը բանկային քարտերի շուկայում: Ունենալով ավելի քան 180 000 քարտապան՝ մեր նպատակն է մատուցել բարձրորակ ծառայություններ մեր բոլոր քարտապաններին` ամրապնդելով վստահելի գործընկերոջ համբավը: Visa Individual քարտի միջոցով  բավարարվում է յուրաքանչյուր հաճախորդի առանձնանալու, իր անհատականությունն ընդգծելու ցանկությունը»,- նշել է բանկի Մանրածախ բիզնեսի տնօրենի քարտային բիզնեսի գծով տեղակալ Ա. Գասպարյանը: 

Դիտում՝ 5109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW