Կոնվերս Բանկը եւ Avers-ը մրցանակներ շնորհեցին հաղթողներին

09.06.2014 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի եւ Avers դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղեւորություն Avers-ի հետ» ակցիայի հանդիսավոր փակումը:

Ամփոփվեցին ակցիայի արդյունքները եւ հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք հաճախորդներ՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը: Հաղթողները դեկտեմբերի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել եւ ստացել են դրամական փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել եւ ուղարկել:

«Մեզ համար կարեւոր է ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց «Ուղեւորություն Avers-ի հետ» ակցիան: Մենք հաճախորդներին տրամադրում ենք ոչ միայն որակյալ բանկային ծառայություններ, այլեւ հաճելի անակնկալներ՝ երկար եւ արդյունավետ համագործակցության արդյունքում»,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Եվս 30 ակտիվ հաճախորդներից  յուրաքանչյուրին շնորհվեց  30 000 դրամ` MasterCard Standard քարտերով:

Avers արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման ցանկացած ծավալի դրամական փոխանցում կատարել աշխարհի 30 երկրներում:

Դիտում՝ 1803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW