Լիտվացի լեգենդար բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլյոնիսն այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան:Հյուրին սպասում էր շրջայց ԱՐԱՐԱՏ-ի թանգարանում, որտեղ նրան ներկայացվեց լեգենդար հայկական բրենդի պատմությունը: Թանգարան այցելությունից հետո Շարունաս Մարչյուլյոնիսը համտեսեց «Ախթամար», «Նաիրի» եւ «Դվին» կոնյակներ: Հունիսի 13-ին կլրանա Շարունաս Մարչյուլյոնիսի 50-ամյակը, եւ այդ կապակցությամբ Երեւանի կոնյակի գործարանի ղեկավարությունը նրան նվիրեց «Դվին» կոլեկցիոն կոնյակ: Երեւանի կոնյակի գործարան այցելությունը Շարունաս Մարչյուլյոնիսի` Հայաստան կատարած եռօրյա այցի ծրագրի վերջին կետն էր: Լեգենդար մարզիկը Հայաստան էր այցելել Մեդիամաքս-ի «Մեծ չեմպիոններ» նախագծի շրջանակներում, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է: Tweet Դիտում՝ 5369