2013-ին Երեւանի անշարժ գույքի շուկայում գնանկումը կազմել է 4%

05.06.2014 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ին Երեւանի անշարժ գույքի շուկայում 4% գնանկում է արձանագրվել:

Այս մասին այսօր հայտարարել է «Օլիվեր Գրուպ» գնահատման ընկերության գլխավոր տնօրեն Արա Ադուրյանը «Անշարժ գույքի շուկայի վերլուծության» երկրորդ տպագիր թողարկման պաշտոնական շնորհանդեսի ժամանակ:

«Փորձել ենք պարզել, թե ինչքանով են անշարժ գույքի շուկայի գներն աճում կամ նվազում»,- նշել է Ադուրյանը:
 
Ըստ վերլուծության, ամենամեծ գնանկումը գրանցվել է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում (7.1%), ամենափոքրը` Մալաթիա-Սեբաստիայում (2.3 %), Նոր Նորքում (2.9 %) եւ Էրեբունիում (1.7 %): Կենտրոն համայնքում գնանկումը կազմել է 5.3 %:

«Վերլուծել ենք առաջարկի շուկան, կենտրոնանալով անշարժ գույքի հիմնական սեգմենտի` բնակարանների արժեքային տվյալների վերլուծության վրա»,- ասել է ընկերության հիմնադիր Հրաչ Հակոբյանը՝ վստահեցնելով, որ, չնայած գների մասնակի անկմանը, գործարքների քանակը պասիվ չէ:

«2013թ. հոկտեմբերի 4-ին Հայաստանի բանկերի միությունը եւ «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ-ն անշարժ գույքի շուկայի ուսումնասիրության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրեցին: Ըստ այդ հուշագրի, ընկերությունը Հայաստանի բանկերի միությանը տրամադրում է ՀՀ անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակի մասին եռամսյակային վերլուծություն, որն էլ մենք փոխանցում ենք բանկերին»,- տեղեկացրել է Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Դիտում՝ 3370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW