ՎՏԲ-Հայաստան Բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երեւանի «Մուրացան» հիվանդանոցում տոնական միջոցառում էր կազմակերպել քաղցկեղով հիվանդ երեխաների համար:Երեխաների համար հիվանդանոց էին հրավիրվել մուլտֆիլմերի հերոսներ, աճպարարներ, ծաղրածուներ: Երեխաները մասնակցեցին տարբեր խաղերի եւ մրցույթների: Բանկը փոխանցեց երեխաներին նվերներ, իսկ հիվանդանոցին` կենցաղային տեխնիկա եւ խոհանոցային պարագաներ հիվանդանոցում երեխաների բուժման ընթացքը թեթեւացնելու համար:Միջոցառման վերջում մասնակիցների կողմից գրված ցանություններով լի արկղը բաց թողնվեց երկինք…«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկայում հեմատո-օնկոլոգիական հիվանդությունների դեմ բուժում ստանում են ինչպես երեխաներ, այնպես էլ մեծեր: Երեխաներն անցկացնում են հիվանդանոցում 9 ամիս, սակայն ընդհանուր բուժման կուրսը տեւում է 3 տարի: Դեղորայքային բուժումից բացի երեխաներն անցնում են նաեւ հոգեթերապիայի կուրս: «ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում աջակցության եւ խնամքի կարիք ունեցող երեխաներին, իսկ մեր աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունենում նրանց համար կազմակերպած միջոցառումներին: Բարեգործությունն ու երեխաների մասին հոգ տանելը ՎՏԲ խմբի ավանդույթներից է: Ուրախ ենք, որ կարող ենք օգնել «Մուրացան» հիվանդանոցում բուժվող երեխաներին եւ նվիրել նրանց վառ պահեր»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3490