Երեւան, 20 հունիսի, / ՄԵԴԻԱՄԱՔՍ/ 2006 թվականի հունվար-մայիսին Հայաստանի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 10.5%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-մայիսին կազմել է 566577.5 մլն դրամ: 2006 թվականի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 242235.4 մլն դրամ ` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,9%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ աճել է 20,2%-ով` կազմելով 58745 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 24,8 տոկոսով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 41632 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 71721 դրամ (աճը` 16,9%): Tweet Դիտում՝ 8762