Հայբիզնեսբանկը միացել է TANDEM Transfers համակարգին

04.06.2014 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարգերը համալրվեցին եւս մեկով՝ TANDEM Transfers համակարգով:

Հաճախորդները, բացի Avers, Unistream, Intel Express, Sigue Money Transfer, MoneyGram, Ria, Anelik եւ Быстрая Почта միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, այսուհետ կարող են Հայբիզնեսբանկում ստանալ եւ փոխանցել դրամական միջոցներ TANDEM Transfers համակարգի միջոցով՝ Հայաստանում եւ արտերկրում համակարգի անդամ բանկերի միջնորդությամբ:

Նշված համակարգով փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով եւ եվրոյով:

Փոխանցումների սակագինը ՀՀ տարածքում կազմում է փոխանցվող գումարի 0.8%-ը, իսկ միջազգային փոխանցումների համար՝ տատանվում է՝ կախված փոխանցման երկրից:

«Շնորհիվ «Հայբիզնեսբանկ»  ՓԲԸ լայն մասնաճյուղային ցանցի՝  արագ դրամական փոխանցումների ծառայությունը հաճախորդների համար հասանելի է ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ ԼՂՀ-ում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1484

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW