Անելիք Բանկն արժանացել է AVERS դրամական փոխանցումների համակարգի «Հեռանկարային գործընկեր» սերտիֆիկատի: Սերտիֆիկատի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 30-ին Կիեւում անցկացված «Դրամական փոխանցումների շուկաներ, բանկային մետաղադրամներ եւ մետաղներ» միջազգային 6-րդ կոնֆերանսի ժամանակ: «Սերտիֆիկատի շնորհումն ազդարարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի եւ AVERS համակարգի համագործակցության սկիզբը: Ես վստահ եմ, որ մեր բանկի եւ AVERS-ի միջեւ կձեւավորվի երկարատեւ եւ սերտ համագործակցություն եւ այս համակարգը Անելիք Բանկի դրամական փոխանցումների ցանկի մեջ կունենա իր կայուն տեղը: Իսկ մեր հաճախորդները AVERS-ի միջոցով հնարավորություն կունենան արագ եւ հարմարավետ պայմաններով ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ դեպի աշխարհի տարբեր երկրներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:Անելիք Բանկում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS եւ Tandem դրամական փոխանցումների համակարգերով: Tweet Դիտում՝ 1632