ԵԱՄ-ին ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի

02.06.2014 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ  կառավարությունը խորացնելու է ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին տնտեսական քաղաքականությունը` առավելագույնս օգտվելով տնտեսական ինտեգրացիոն հնարավորություններից:

Հովիկ Աբրահամյանն այս մասին ասել է այսօր` Երեւանում կայացած  ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ:

Վարչապետի խոսքով, կառավարությունը խորացնելու է բոլոր գործընկերների հետ փոխլրացնող հարաբերությունները: Կառավարության ղեկավարը մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը ՀՀ անդամակցությանը եւ Եվրոպական միության հետ համագործակցության նոր իրավական ձեւաչափի ձեւավորմանը:

Հովիկ Աբրահամյանի համոզմամբ, Եվրասիական մաքսային միությանը ՀՀ ինտեգրումը եվրոպացի ներդրողների համար բացառիկ հնարավորություններ կստեղծի ՀՀ տնտեսական տարածքի միջոցով առավել դյուրացված կարգով դուրս գալու եվրասիական շուկաներ՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների տնտեսության ազատության եւ շուկայական կանոնների կիրառման մակարդակով Եվրոպային Հայաստանի ամենամոտ լինելու հանգամանքը:

Դիտում՝ 1309

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW