“Միլլիքարտ” պրոցեսինգային կենտրոնի տնօրինումը փոխանցվում է Ադրբեջանի 22 առեւտրային բանկերին

18.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

“Միլլիքարտ” պրոցեսինգային կենտրոնի տնօրինումը փոխանցվում է Ադրբեջանի 22 առեւտրային բանկերին

Մինչեւ հունիսի վերջը տեղի կունենա առաջին հիմնադիր ժողովը, որի ժամանակ Ադրբեջանի ազգային բանկը /ԱԱԲ/ “Միլլիքարտ” պրոցեսինգային կենտրոնի տնօրինումը կփոխանցի առեւտրային բանկերին:

Ինչպես հաղորդում է “Տրենդ” գործակալությունը, այս մասին հաղորդել է ԱԱԲ վարչության առաջին փոխնախագահ Ալիմ Գուլիեւը:

Գուլիեւը հիշեցրել է, որ կենտրոնը ստեղծվել էր “Ադրբեջանի ֆինանսական սեկտորի տեխնիկական օգնության” Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում: Նա նշել է, որ կենտրոնի տնօրինման փոխանցման հետ կապված բոլոր իրավաբանական հարցերն արդեն համաձայնեցված են:

Կենտրոնի ղեկավարումը կփոխանցվի 22 առեևտրային բանկերին:

Դիտում՝ 12712

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW