Արգելվել է SIMILAC ապրանքանիշի մանկական սննդի խմբաքանակի ներկրումը Հայաստան

30.05.2014 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2014 թվականի մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով Հայաստան ներկրվող «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սննդի խմբաքանակի ներմուծումը չի թույլատրվել:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «SIMILAC» ապրանքանիշի խմբաքանակը մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) եւ  խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին եւ անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին:

Ինչպես Մեդիամաքս-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, «SIMILAC» ապրանքանիշի սնունդ առաջին անգամ չէ, որ ներկրվում է Հայաստան:

«Միայն այս անգամ է սահմանի վրա խնդիր առաջացել: Ծնողները կարող են  հանգիստ լինել հայաստանյան շուկայում տվյալ ապրանքանիշի նախորդ խմբաքանակների հետ կապված, քանի որ դրանք բոլորը ստուգվել են սահմանն անցնելուց առաջ»,- նշել է Սուքիասյանը՝ շեշտելով, որ որեւէ սննդամթերք առանց ստուգման ՀՀ տարածք չի մտնում:

Դիտում՝ 1583
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW