Մայիսի 21-ին Կոնվերս Բանկին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ:Այս մասին հաղորդում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լրատվական ծառայությունը:Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:Նշենք, որ Կոնվերս Բանկը համալրել է արդեն իսկ գործող 6 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն եւ 5 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ, «Էյչ-Էս-Բի-ՍիԲանկ Հայաստան» ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների եւ «Իմ հաշիվ» հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես, ներկայացնել ֆոնդի եւ դրա կառավարչի ընտրության եւ այլ դիմումներ, ինչպես նաեւ ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ: Tweet Դիտում՝ 6208