Միջազգային Ֆինանսական Կորպորացիան գնել Է “Ինեկոբանկի” բաժնետոմսերի 10%-ը

12.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Համաշխարհային Բանկի խմբի մեջ մտնող Միջազգային Ֆինանսական Կորպորացիան /ՄՖԲ/ պայմանագիր է ստորագրել հայկական “Ինեկոբանկի” հետ` վերջինիս $ 3 մլն վարկ տրամադրելու վերաբերյալ, որի միջոցները կուղղվեն փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ հիփոթեքային շուկայի ոլորտ:

Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Խորհուրդը նաեւ որոշում է կայացրել “Ինեկոբանկ“ ՓԲԸ 10 տոկոսի չափով բաժնեմաս գնելու վերաբերյալ:

ՄՖԿ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Դեպարտամենտի տնօրեն Էդուարդ Նասսիմն ասել է, որ “սա մեր առաջին ներդրումն է հայկական բանկային կապիտալում եւ մենք ուրախ ենք սկսել մեր համագործակցությունը “Ինեկոբանկի” հետ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Ինեկոբանկի” գործադիր տնօրեն պարոն Մհեր Գրիգորյանը հայտնել, որ ՙայս վարկային պայմանագիրը մեզ հնարավորություն կտա առավել երկար ժամկետներով վարկավորում առաջարկել մեր հաճախորդներին եւ նշանակալիորեն մեծացնել բանկի հիփոթեքային պորտֆելը:

Դիտում՝ 9709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW