Աճուրդի է հանվել Մարզահամերգային համալիրի շենքը

20.05.2014 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 19-ին Դատական ակտերի հարկադիր կատարողականը (ԴԱՀԿ) աճուրդի է հանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

ԴԱՀԿ պաշտոնական կայքի աճուրդի բաժնում տեղադրված տեղեկության համաձայն, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամերգային համալիրի աճուրդի մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ է, վերջնաժամկետը` մայիսի 29-ը:  Կառույցը հանդիսանում է գրավի առարկա:

Մեդիամաքս-ը նշում է, որ մի քանի տարի առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը սեփականաշնորհվել էր «ԲԱՄՕ» ընկերության կողմից, այնուհետեւ գտնվում էր ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինության ներքո:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի պատմությանը Մեդիամաքս-ն անդրադարձել էր «Երեւան XX դար» հատուկ նախագծի շրջանակներում, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 2168

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW