«Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ն մասնաճյուղ է բացել Արտաշատում
20.05.2014 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ֆարմ Կրեդիտ Արմենիա




«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ առեւտրային կոոպերատիվը բացել է իր թվով 6-րդ «Արտաշատ» մարզային մասնաճյուղը, որը գործում է՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, շենք 3 հասցեում:
Գրասենյակը բացել են Ֆարմ Կրեդիտի Դիտորդ խորհրդի նախագահ Սերյոժա Հայրապետյանը եւ անդամ-փայատեր Գեղամ Ազիզյանը:
Ինչպես նշել են կազմակերպությունում, «Արտաշատ» մասնաճյուղն ունի պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը կարող է տրամադրել բարձրորակ ծառայություններ իր հաճախորդներին:
Նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին է առաջարկում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի մատուցած ծառայությունների ողջ փաթեթը՝ գյուղատնտեսական, ագրոբիզնեսի, ՓՄՁ վարկեր եւ լիզինգ:
Արտաշատ» մասնաճյուղը Արարատի մարզում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի երկրորդ մասնաճյուղն է. մինչ այդ մարզը սպասարկվում էր «Մասիս» մասնաճյուղից: Ներկայումս Արտաշատի տարածաշրջանն ունի մոտ 400 անդամ-փայատերեր, իսկ պորտֆելը կազմում է 650 մլն դրամ:
Մասնաճյուղը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-18:00:
30.04.2014թ.-ի դրությամբ, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի ակտիվները կազմում են ավելի քան 6.5 մլրդ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ 983 մլն դրամ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: