Մայիսի 14-ին Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանում Կոնվերս Բանկը կազմակերպել էր տոնական միջոցառում` նվրիված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-րդ տարեդարձին, որի ընթացքում բանկի աշխատակիցները շնորհավորել են պատերազմի վետերաններին: Երեկոյի հատուկ հյուրն էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հատուկ զինվորական նվագախումբը: Պատերազմի մասնակիցների ու միջոցառման բոլոր հյուրերի համար հնչեցին հին ու սիրված զինվորական երգերը: Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին «Սերունդների երկխոսություն» 2013 թ.-ի նախագծի շրջանակներում նկարահանված լուսանկարները, որոնցում պատկերված են Կոնվերս Բանկի երիտասարդ աշխատակիցները՝ պատերազմի վետերանների հետ միասին: «Այս ճակատամարտում հայ ժողովրդի ներդրումը հսկայական էր: Մենք հպարտ ենք եւ լի խորին երախտագիտությամբ Ձեր նկատմամբ, սիրելի վետերաններ: Դուք եք նվաճել ներկայիս մեր ազատությունը՝ ապրելու, աշխատելու, ստեղծագործելու», - վետերաններին ուղղված ողջույնի խոսքում նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի խորհրդական Հրանտ Հակոբյանը, ավելացնելով, որ բանկը յուրաքանչյուր տարի իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին : Tweet Դիտում՝ 1941