ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է «Հարազատներին ավելի մոտ» ակցիան, որն անցկացվում էր 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2014 թ. մարտի 31-ը: Ակցիայի շրջանակներում հաճախորդները հնարավորություն ունեին շահելու արժեքավոր նվեր եւ այցելելու Հայաստանի սահմաններից դուրս ապրող հարազատներին: Ակցիայի արդյունքներով քանակով եւ ծավալով ամենաշատ դրամական փոխանցումներ կատարած 100 անձանց միջեւ խաղարկվեց 3 ավիատոմս դեպի այն քաղաք, որտեղ ուղարկվել կամ որտեղից ստացվել էր խաղարկության արդյունքում հաղթող ճանաչված հաճախորդի` ամսաթվով վերջին դրամական փոխանցումը:Խաղարկության արդյունքում դեպի Սանկտ-Պետերբուրգ ավիատոմս շահեց բանկի հաճախորդ Աննա Սերոբյանը, իսկ երկու մյուս հաճախորդները` Մայա Պետրոսյանն ու Լուսինե Գեոնջյանը, շահեցին Մոսկվայի ավիատոմսեր: «Մեր բանկի հաճախորդները ակտիվ օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, եւ մենք ձգտում ենք ընձեռել այդ ծառայության ավելի լայն ընտրություն: Մեր բանկը համագործակցում է հուսալի եւ փորձված գործընկերների հետ դրամական փոխանցումների շուկայում, որոնք ունեն կանխիկ միջոցների ուղարկման եւ ստացման կետերի լայն ցանց: Ակցիան ուղղված էր դրամական փոխանցումների խթանմանն ու մեր հաճախորդներին Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հարազատներին այցելելու հնարավորության ընձեռմանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: ՎՏԲ-Բանկում հաճախորդները հնարավորություն ունեն դրամական փոխանցումներ կատարել Intel Express, Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, «Быстрая Почта», Sigue Money Transfer դրամական փոխանցումների համակարգերով: Ժամանակ խնայելու համար բանկի հաճախորդները կարող են օգտվել VTB Transfer ծառայությունից, որի միջոցով հնարավոր է ստանալ փոխանցումն առանց բանկ այցելելու: Tweet Դիտում՝ 3905