Նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչը խոսել են կենսաթոշակային բարեփոխումների մասին

12.05.2014 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին եւ նրան ուղեկցող` Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՀՀ  նոր կառավարության ձեւավորումից կարճ ժամանակ անց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Երեւան, ինչը, նախագահի խոսքով, հարմար առիթ է կառավարության հետ քննարկելու առաջիկա տարիների համագործակցության ծրագիրը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը ՀՀ նախագահին է ներկայացրել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքները, գոհունակությամբ խոսել Հիմնադրամի հետ համատեղ ծրագրերն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու կառավարության պատրաստակամության մասին:  

Իրականացվող բարեփոխումների համատեքստում կողմերն անդրադարձել են նաեւ կենսաթոշակային բարեփոխումներին: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը նշել է, որ Հիմնադրամն աջակցում է եւ առաջիկայում էլ շարունակելու է իր աջակցությունն այդ բարեփոխումներին, որոնք «Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների տեսանկյունից եւս էական նշանակություն ունեն»:

Դիտում՝ 1520

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW