Բացվեց Փոքր եվ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի երեվանյան գրասենյակը

02.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 հունիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Այսօր Երեւանում բացվեց Փոքր եւ միջին ձեռնարակատիրության զարգացման Ազգային կենտրոնի երեւանյան գրասենյակը:

Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ երեւանյան գրասենյակը բացվել է միայն այն ժամանակ, երբ Կենտրոնի ներկայացուցչություններ բացվեցին հանրապետության բոլոր մարզերում: Նախարարի խոսքերով, այս փաստը վկայում է այն մասին, որ կառավարությունն առաջնային կարեւորություն է տալիս հանրապետության շրջաններում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը:

Կարեն Ճշմարիտայնը հայտնել է, որ փոքր եւ միջին ձեռնարակատիրության զարգացման համար Հայաստանի պետբյուջեից 2003-2005 թթ. հատկացվել է 820 միլիոն դրամ:

Այս ժամանակահատվածում փոքր եւ միջին բիզնեսի 12.000 սուբյեկտներ Կենտրոնից ստացել են 280 մլն դրամի վարկային երաշխիքներ, ինչը թույլ է տվել նրանց ընդհանուր առմամբ 550 միլիոն դրամի վարկեր ստանալ:

Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ փոքր եւ միջին բիզնեսի բաժինը ՀՀ համախառն ներքին արդյունքում /ՀՆԱ/ կազմում է 40%-ից ավել, իսկ արտահանման կառուցվածքում` 16.4%:

Դիտում՝ 11476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW