Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն ԱԺ հաստատմանը իր նոր ծրագիրը կներկայացնի 20 օրվա ընթացքում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:«Նոր ծրագիրը պետք է լինի հնարավորինս իրատեսական, իսկ փոփոխությունները չպետք է լինեն ինքնանպատակ»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է ներկայացված ծրագրի կատարման եւ դրա արդյունաբերության համար:«Մեր ճանապարհները կբաժանվեն կառավարության այն անդամների հետ, ովքեր չեն կատարի ծրագիրը, անկախ նրանից, թե ինչքան ենք միասին աշխատել»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Tweet Դիտում՝ 1299