Վարչապետն ընդունել է «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի պատվիրակությանը

07.05.2014 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր  ընդունել է Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ գլխավոր օպերացիոն գործունեության տնօրեն Բերնար Դը Ուխտի գլխավորած պատվիրակությանը:   

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը եւ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթի մշակմանն առնչվող հարցեր:

«Մեծապես կարեւորում ենք կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը եւ դրսեւորելու ենք քաղաքական կամք՝ դրանք հաջողությամբ իրականացնելու համար: Այդ նպատակով շարունակելու ենք համագործակցությունը քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ աշխատանքների արդյունքում կունենանք կենսաթոշակային այնպիսի համակարգ, որն ընդունելի կլինի հանրության լայն շերտերի համար:

Բերնար Դը Ուխտը  կարեւորել է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը եւ իրենց աջակցությունը հայտնել ծրագրի հաջող իրականացման գործում: «Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալը հայտնել է, որ իրենք եւս տեխնիկական առաջարկություններ են ներկայացրել Կենտրոնական բանկին՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ: Նա նշել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է փոխգործակցել կառավարության հետ՝ կենսաթոշակային բարեփոխումների նկատմամբ հասարակության վստահության հետագա ամրապնդմանը նպաստելու համար:    

Դիտում՝ 1708

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW