Հայաստանի բանկային համակարգի խնդիրներից մեկը սեփականության ուժեղ կենտրոնացումն է, կարծում է IFC փորձագետը
23.05.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 23 մայիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Կորպորատիվ կառավարման ներդրումը հայկական բանկերի գործունեությունը կդարձնի ավելի թափանցիկ և արդյունավետ, այսօր Երևանում ասել է Հայաստանի Կենտրոնական Բանկի /ԿԲ/ Խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ելույթ ունենալով “Հայաստանի բանկային համակարգի կորպորատիվ կառավարումը” սեմինարում, Վաչե Գաբրիելյանն ասաց, որ կորպորատիվ կառավարմանն անցնելու համար ստույգ ժամկետներ չկան, սակայն 2006 թվականի հուլիսի 1-ին կսկեն գործել որոշ նոր նորմատիվներ, որոնք թույլ կտան աստիճանաբար ներմուծել կորպորատիվ կառավարումը:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի բանկային համակարգը հարմարեցված է կորպորատիվ կառավարման ներդրմանը: Նրա խոսքերով, կան որոշակի դժվարություններ` կապված, օրինակ, շուկայի ոչ մեծ ծավալի հետ, սակայն դրանք հաղթահարելի են: Ինչ վերաբերում է բարձրորակ կադրերի պակասին, ապա ԿԲ Խորհրդի անդամը կարծում է, որ նրանց կարելի է հրավիրել արտասահմանից:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ կորպորատիվ կառավարման մասնագետ Փանոս Լաբրապոլուսը նշեց, որ Հայաստանի բանկային համակարգի խնդիրներից մեկը սեփականության ուժեղ կենտրոնացումն է: Նա մատնանշեց հայկական 15 բանկերի շրջանում անցկացված հարցման արդյունքերը, որոնց համաձայն նրանցից միայն երկուսն ունեն 20-ից ավելի բաժնետերեր: Հարցումը նաև ցույց է տվել, որ 15 բանկերից երկուսը մոտ ապագայում պատրաստվում են իրենց բաժնետոմսերը տեղադրել բորսայում: Փանոս Լաբրապոլուսի գնահատմամբ, բանկային համակարգի զարգացման տվյալ փուլում սա վատ ցուցանիշ չէ, սակայն “պետք չէ կանգ առնել”:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: