ԱՏԳ շրջանակում 7 ընկերությունների հետ կնքվել է համագործակցության համաձայնագիր

28.04.2014 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Ոսկերչական ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպիչ «Էյ ջեյ Էյ» (AJA) Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն եւ ոսկերչական 7 ընկերություններ կնքել են համագործակցության համաձայնագիր:

Այն ստորագրել են Ռուսաստանից «Թանկարժեք», ԱՄՆ-ից «Դուրուս», Ալժիրից «Ալեքս», Հորդանանից «Գոլդեն Սոլուշնս», ԱՄՆ-ից «Գոլդ Լիս» եւ «Պեռլիտ» ընկերությունները, ինչպես նաեւ Ռուսաստանից գործարար Եկատերինա Գեւորգյանը, ում նախաձեռնությամբ Հայաստանում կհիմնվի ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերություն:

«Էյ ջեյ էյ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը տեղեկացրել է, որ մոտ օրերս պայմանագիր կկնքվի նաեւ գործարար Արամ Գեւորգյանի հետ, ով պատրաստվում է Հայաստանում հիմնել ադամանդի վերամշակման ընկերություն: Նախատեսվում է, որ նորաստեղծ ընկերությունը կզբաղեցնի 1000 քմ տարածք եւ կստեղծի մոտ 100 աշխատատեղ:

«Ծրագրի արդյունքում նախատեսում ենք ստեղծել ընդհանուր առմամբ 1000 աշխատատեղ: Դա հնարավորություն կտա Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես ոսկերչական կենտրոն»,- նշել է Արտակ Ուդումյանը:

Համագործակցության համաձայնագիրը ստորագրած ընկերություններն իրենց արտադրանքը կներկայացնեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հոնկոնգի, Թայլանդի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Չեխիայի, Հորդանանի, Պակիստանի շուկաներում:

Հավելենք, որ «Էյ ջեյ էյ» ընկերությունը պարտավորվել է սահմանված կարգով նախաձեռնել եւ ապահովել Ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը եւ կառավարումը, իսկ շահագործող կազմակերպությունների պարտականությունների մեջ են մտնում ազատ տնտեսական գոտում տարածքի վարձակալությունը եւ ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտներում գործունեության իրականացումը:




Դիտում՝ 1803
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW