ՎՏԲ-Հայաստան Բանկը զինել է մասնաճյուղային ցանցը ID-card reader-ներով

26.04.2014 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, որոնք որպես անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն ՀՀ նույնականացման քարտեր, այսուհետ կսպասարկվեն հատուկ սարքերի միջոցով, որոնք կարդում են ID-քարտերի տվյալները  (ID-card reader-ներ):

Սարքերը նախատեսված են հաճախորդների սպասարկման բարելավման ու ժամանակի տնտեսման համար` ինչպես բանկային գործարքներ կատարելիս (տեղական/միջազգային փոխանցումներ, փոխանցումներ պետբյուջե), այնպես էլ քարտեր, վարկեր ու ավանդներ ձեւակերպելիս, որի ընթացքում հաճախորդների տվյալները հաշված վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով կմուտքագրվեն բանկային համակարգ առանց ձեռքով մուտքագրելու:

Նույնականացման քարտերի տվյալներ կարդացող սարքեր տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: ID-քարտը հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ է, որը պարունակում է բանկերում տարբեր գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:

«Մենք ձգտում ենք ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը եւ անում ենք եւս մեկ քայլ ծառայությունների տրամադրման կատարելագործման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ նույնականացման քարտերը Հայաստանում աստիճանաբար մտնում են շրջանառության մեջ, մենք զինել ենք բանկի մասնաճյուղային ցանցը ID-card reader-ներով, որպեսզի մեր հաճախորդների սպասարկման ընթացքը լինի ավելի արդյունավետ ու արագ», - նշել է  ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 5336
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW