«Տնտեսական լրագրողների ակումբ»-ը եւ Հայաստանի լրագրողական շրջանակները անհանգստացած են մեր գործընկերոջ, տնտեսական ոլորտի վերլուծաբան, Հայաստանի հայտնի եւ հարգված լրագրողներից մեկի` Սամվել Ավագյանի առողջական վիճակով։ Ինչպես Banks.am-ին հայտնել են «Տնտեսական լրագրողների ակումբ»-ում, Սամվելի մոտ դեռեւս հունվար ամսին հայտնաբերվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որն արագ զարգացման միտում ունի: Առաջին փուլում տարբեր բարերարների շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել նրա հետազոտությունը եւ քիմիաթերապիայի կուրսը Հայաստանում: Սակայն արդյունքը գոհացուցիչ չէ եւ բժիշկների հավաստմամբ, Սամվելին բուժման նոր եւ ավելի ուժեղ մեթոդներ են անհրաժեշտ, որոնք ցանկալի կլինի կազմակերպել արտերկրում: Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ դիմում են լրագրողների, մտավորականների, պետական կառույցների ներկայացուցիչների, գործարարների՝ խնդրելով յուրաքանչյուրին իր հնարավորության եւ կամեցողության չափով աջակցել Սամվել Ավագյանի բուժմանը, որի համար, նախնական հաշվարկներով, կպահանջվի մոտ 20 հազար եվրո:Սամվել Ավագյանի աջակցելու համար կարելի է փոխանցումներ անել հետեւյալ հաշվեհամարներին.ԱՐԱՐԱՏԲԱՆԿAMD - 1510023858220100USD- 1510023858220101 Tweet Դիտում՝ 1820