ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած` 2013 թ-ին Հայաստանի ֆինանսական կայունության հաշվետվության համաձայն, ՀՀ առեւտրային բանկերի ռիսկով կշռված ակտիվներում վարկային ռիսկի մասնաբաժինը կազմում է 91.1%, իսկ 2012-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով այն եղել է 92.4%:Հաշվետվությունը փաստում է, որ բանկային ռիսկը շարունակում է մնալ ՀՀ բանկային համակարգի կարեւորագույն ռիսկը: Հաշվետվության համաձայն, 2013-ին տնտեսությանը տրամադրած վարկերն ավելացել են 11.2%-ով: Վարկային պորտֆելի աճ է գրանցվել տնտեսության բոլոր ճյուղերում` բացառությամբ արդյունաբերության, որտեղ արձանագրված նվազումը 4.7% է: Առավել բարձր աճի տեմպ է գրանցվել սպառողական, հիփոթեկային, տրանսպորտի ու կապի վարկերում, համապատասխանաբար` 23.7%, 12.4% եւ 14.6%: Վարկային ոլորտում տեսակարար կշիռ ունեն արդյունաբերության, առեւտրի եւ սպառողական վարկերը` 20.7%, 20.7% եւ 20% մասնաբաժիններով:Վարկային ներդրումների ռիսկայնության առումով չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում եւ դեբիտորական պարտքերում աճել է 0.8%-ային կետով` կազմելով 4.3%: ԿԲ տվյալներով, այն տեղի է ունեցել հսկվող դասի վարկերի տեսակարար կշռի աճի հաշվին, ինչին իր հերթին նպաստել է նախորդ երեք տարիներին վարկային պորտֆելի արագ աճի տեմպը` տարեկան միջինը 30%: Ըստ տնտեսության ճյուղերի վարկային պորտֆելի, նախորդ տարվա ընթացքում չաշխատող վարկերի տեսակարար կշռի զգալի աճ է արձանագրվել շինարարության եւ սպառողական վարկերում` համապատասխանաբար, 5.8 եւ 2.4 տոկոսային կետերով` տարեվերջին կազմելով 8.3% եւ 6%: Արդյունքում 2013-ին ավելացել է շինարարության եւ սպառողական վարկերի մասնակցությունը բանկային համակարգի վարկային պորտֆելում չաշխատող վարկերի ձեւավորման համար: Տարեվերջին նշված ճյուղերի չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր չաշխատող վարկերում կազմել է, համապատասխանաբար, 11.5% եւ 27.5%, 2012-ի 4.3%-ի եւ 17.7%-ի փոխարեն:Չաշխատող վարկերի եւ դեբիտորական պարտքների տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում եւ դեբիտորական պարտքում հաշվարկված միջազգային մեթոդաբանության համաձայն աճել է 1.1 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 7.3%: Հաշվետվության համաձայն, բանկային համակարգում վարկային ներդրումների բաշխվածությունը չափավոր է կենտրոնացված: 2012-ի համեմատ 2013-ին ընդհանուր վարկային ներդրումների խոշոր փոխառուներին տրամադրված վարկերի տեսակարար կշիռը նվազել է 0.1 տոկոսային կետով` տարեվերջին կազմելով 25.2%: Tweet Դիտում՝ 6236