Պրոմեթեյ Բանկը միացել է TANDEM Transfers առաջին ազգային դրամական փոխանցումների համակարգին, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով:Ինչպես հայտնել են բանկում, դրամական փոխանցումներ կարելի է ուղարկել եւ ստանալ Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում եւ բոլոր մասնաճյուղերում:Փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, նշել ստացողի անուն-ազգանունը, երկիրը եւ քաղաքը: Հայաստանի տարածքում փոխանցումներ իրականացնելիս անհրաժեշտ են նաեւ ստացողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:TANDEM Transfers համակարգով փոխանցում իրականցնելիս գումարը ստացողին հասանելի է հաշված րոպեների ընթացքում: ՀՀ տարածքում փոխանցումների դեպքում միջնորդավճարը կազմում է 0.8% փոխանցվող գումարից, իսկ դեպի արտասահման փոխանցումների դեպքում՝ 1.3-2.2%` կախված փոխանցման արժույթից եւ ուղղությունից:TANDEM Transfers դրամական փոխանցումների համակարգին զուգահեռ, Պրոմեթեյ Բանկում կարելի է դրամական փոխանցումներ կատարել նաեւ «INTELEXPRESS», «UniStream», «Anelik», «MoneyGram», «Avers» եւ «Быстрая Почта» համակարգերով: Tweet Դիտում՝ 7121