Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է 7 հիմնական դրույթներ, որոնք, ըստ վարչապետի, պետք է հիմք հանդիսանան կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը կազմակերպելու համար:Վարչապետը նշել է, որ «այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչեւ նոր օրենսդրական փաթեթի ընդունումը»: «Միաժամանակ, վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստանձնել աշխատողների վճարումների բեռը, կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները չեն կորում, դրանք աշխատողների գումարներն են, եւ ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն»,- ասել է նա:Վարչապետը նշել է, որ ինքը եւս «դեմ է որեւէ հարցով խախտել ՀՀ Սահմանադրությունը, կենսաթոշակային բարեփոխումների` այս ձեւով կյանքի կոչվելուն, քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված, ինչպես նաեւ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնալուն, սակայն, կողմ է կենսաթոշակային բարեփոխումների ամենաարդյունավետ ու ընդունելի ճանապարհ գտնելուն ու այն համատեղ իրականացնելուն»: Tweet Դիտում՝ 3344