Bridgewater Associates. 30 տարվա ընթացքում կենսաթոշակային հիմնադրամների 85%-ը սնանկ կդառնա

17.04.2014 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Bridgewater Associates ներդրումային ընկերության կանխատեսումների համաձայն, 30 տարվա ընթացքում կենսաթոշակային հիմնադրամների 85%-ը սնանկ կճանաչվեն:
 
Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, վկայակոչելով Bridgewater Associates-ի հետազոտությունը, կենսաթոշակային համակարգը գտնվում է ծանր վիճակում եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա տարիներին կենսաթոշակային հիմնադրամները կցուցաբերեն միջին եկամտաբերություն 4%-ի եւ ավելի ցածր մակարդակում, ինչը պայմանավորված է նվազագույն տոկոսադրույքներով եւ ֆինանսական խնդիրներով համաշխարհային խոշոր տնտեսություններում:  

Ներդրումային ակտիվները պետական կենսաթոշակային հիմնադրամներում կազմում են ընդամենը $3 տրլն, մինչդեռ առաջիկա տասնամյակում նրանք ստիպված կլինեն վճարել շուրջ $10 տրլն: Այսինքն, ներդրումային հիմնադրամների եկամտաբերությունը անհրաժեշտ է պահպանել տարեկան 9%-ի մակարդակում:

Բազմաթիվ կենսաթոշակային ծրագրեր նախատեսում են տարեկան 7-8% եկամուտ, եւ դա բավականին լավատեսական ակնկալիք է: Նույնիսկ եթե այդ եկամուտն ապահովվի, կենսաթոշակային հիմնադրամները կբախվեն 20% դեֆիցիտի:    

Դիտում՝ 3029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW